Еxperience with the history
HY RU EN

Ֆրեզներ

ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

company-images

Կիրակոսյան Արմեն Աշոտի

Գործարանի տնօրեն

Չարենցավանի Գործիքաշինական Գործարանը բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1964 թվականին ՀՀ կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում սկզբում որպես Չարենցավանի գործիքաշինական գործարան, իսկ 1999 թվականից վերանվանվել է Չարենցավանի Գործիքաշինական Գործարանը բաց բաժնետիրական ընկերություն: Ընկերությունը գործունեություն է ծավալում գյուղատնտեսական տեխնիկայի, ճանապարհաշինական մեքենաների, մեխանիկական սարքավորումների պահեստամասերի, ճակատային և որդնակային ֆրեզերի, ատամնանիվների, սինուսային, ունիվերսալ, փականագործական մամլակների, մետաղե կոնստրուկցիաների և իրերի, հղկասկավառակների ամրության չափիչ սարքերի, ոսկերչական աշխատանքների համար նախատեսված սարքավորումերի, շրջատաշ (խառատային) կտրիչների, արդյունաբերական կցորդիչների, հատիչահղկումային հաստոցների և այլ գործիքների արտադրության ոլորտում: Ընկերությունը մատուցում է նաև գործքիների ճիշտ նախագծման և շահագործման վերբերյալ ինժեներական խորհրդատվական, մետաղների թերմոմշակման, օքսիդացման և քրոմավորման, մեխանիկական մշակման ծառայություններ, գործիքների վերկանորոգման և վերկանգնման աշխատանքներ:

Շնորհիվ որակյալ արտադրանքի Չարենցավանի Գործիքաշինական Գործարանը ԲԲ ընկերությունը տարիներ շարունակ հանդիսանում է “Carizeiss”, “Churchill”, “Karrand Co”, “Klinge lnberg”, “Lorenz”, “Reform”, “Stankoimport” առաջատար ընկերութունների չափման և փորձարկման միջոցների և սարքավորումների մատակարարը` պահպանելով և ամրապնդելով իր դիրքերը մետաղահատիչ գործիքների արտադրության շուկայում:

Ընկերությունը համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ ինչպիսիք են OPEL-ը, FIAT-ը, LADA-ն, GAZEL-ը, KAMAZ-ը և այլ մենաշինական և ինժիներական ընկերությունների հետ: